
Մայիսի 23-ին, «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում անցկացրեց հանրային քննարկում «Ջավախքի շրջանի գերիշխող հայացքներն ու ձայները ներքեւից» թեմայով։
Հանդիպման նպատակն էր քննադատորեն անդրադառնալ նորագույն պատմության մեջ Ջավախքի հետ կապված գերակշռող դիսկուսներին ու քաղաքականությանը, ինչպես նաև քննարկել վերջին տարիներին շրջանում սկսված սոցիալական փոփոխությունները:
Հետազոտողներ Քեթևան Էփաձեն, Աննա Թիվաձեն, Ալիսա Բաքրաձեն Ջավախքում երկու հետազոտություն են անցկացրել Ջավախքի հայերի ինքնության վերաբերյալ:
«Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են իրենց քաղաքացիությունը և չեն կարող վերականգնել այն, դրա համար նրանք պետք է համապատասխան քննություն հանձնեն, համապատասխան գումար ծախսեն։ Երկրորդ հարցը հողերի խնդիրն է, մենք յուրաքանչյուրս 25 հար հող ունենք»,- նշեց «Սոցիալական արդարության կենտրոն»-ի աշխատակից Տիգրան Թարզյանը։
Փորձագետներից Քեթի Էփաձեն, ով նաև ԹՊՀ-ի դասախոս է, նշեց, որ կենտրոնական իշխանությունների կողմից գերակշռում է քաղաքացիության նկատմամբ չափազանց նեղ մոտեցումը, ինչը բավարար չէ հասնելու համար հասարակության մեջ փոքրամասնությունների լիարժեք ինտեգրման նպատակին։ «Երիտասարդությունը կարծում է, որ պետական լեզվի իմացությունը բավարար չէ քաղաքացիության ընկալման համար։ Նրանք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, վրաց լեզուն ուսումնասիրելու ավելի շատ ռեսուրսներ ունենալ, հավասար միջավայրում ապրելու հնարավորություն ունենալ։ Նրանց համար շատ տհաճ են այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն Ջավախքի հայերի նկատմամբ»,- մեկնաբանեց նա:
Ջավախքի հայերի նկատմամբ գերակշռող կարծրատիպերի պատճառը, ըստ Քեթի Էփաձեի, Վրաստանի համար լարված 1990-ական թվականներն են և տարածքային հակամարտությունների ֆոնին առաջացած էթնիկ ազգայնականությունը։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձ է կատարել, որ Ջավախքը մտնում է Արեւմտյան Հայաստանի պետական տարածքի մեջ:
Հիշեցնենք, որ ջավախքցիները ոչ թե ազգային փոքրամասնություն են Ջավախքում, այլ բնիկ ժողովուրդ են և ունեն բնիկներին հատուկ բոլոր իրավունքները,՝ այդ թվում նաև քաղաքացիություն ստանալու իրավունք՝ իբրև Ջավախքում ծնված բնիկներ:1990-ական թվականներին Վրաստանում բուն դրած ազգայնականությունը չի կարող որոշիչ դեր խաղալ ջավախքցիների ճակատագրում:Միջազգային բոլոր նորմերով նրանք իրավունք ունեն վերականգնելու իրենց իրավունքները իրավական հավասար միջավայրում ապրելու համար:Արևմտյան Հայաստանի կառավարությունը պարտաստ է ջավախքցիների առաջին իսկ դիմում բողոքի դեպքում ստանձնել նրանց իրավունքների պաշտպանի դերը միջազգային ատյաններում: