Աշոտ Հմայակի Ղուլյան (Օսկոլկա-Բեկոր)- ծնվել է Բաքվում, 1959 թվականի հոկտեմբերի 6-ին: 1975 թվականին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ և ավարտում է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուս. տարում թիվ 1 միջնակարգ (երեկոյան) դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Ամուսնացել է 1985 թվականին: Ունի 3 որդի՝ Արթուր, Հմայակ, Բեկոր:

1991թ., երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը հենց իր ջոկատն էր: Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտերի մեծ մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Բերձոր, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։

Ղուլյանն օժտված անձնավորություն էր՝ բնածին զինվորական, առաջամարտիկ, նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ:

Նրա հրամանատարական տաղանդը փայլեց հատկապես 1992թ. Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ. առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում հայկական գերյալ քաղաքը և սկիզբ դնում նրա ազատագրմանը:

1992թ. հուլիսի 27-ին Երևանի Հանրապետական ​​հիվանդանոցում Արմենակ Աբրահամյանը հանդիպեց Մարտակերտի շրջանի մարտական ​​գործողությունների ժամանակ վիրավորված Աշոտ Ղուլյանին։ 

1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ… Այս անգամ գնդակը մահացու էր։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է (հետմահու) ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի և ‹‹Ոսկե արծիվ›› շքանշաններով, արժանացել է ‹‹Արցախի հերոս›› կոչման:

Leave a Reply