2023 թվականի մայիսի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի կառավարությունը ներկա բոլոր պատվիրակներով պաշտոնապես որոշեցին ստեղծել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը, որի 10-րդ ամյակը  լրացավ երեկ 2023 թվականի մայիսի 24-ին ։

Այդ կապակցությամբ տեղի ունեցավ  Ազգային ժողովի ZOOM հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի  նախագահ Արմենակ Աբրահամյանը, վարչապետ Սեդա Մելիքյանը,  Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, փոխնախագահ Վիոլետա Ղազարոսյանը, Արտգործնախաարար Լիդիա Մարկոսյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորները։

Նախագահ Աբրահամյանը ողջույնի խոսքում ներկայացրեց Արևմտյան Հայաստանի մարտահրավերները և մեր այսօրվա ռազմավարությունը,  արտաքին և ներքին քաղաքականությունը, պաշտպանական հարցերը և այն աշխատանքները, որոնք ապագայում  պետք է իրականացնել։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած քննարկում և բանավեճ պետք է պտուղ տա, այնուհետև ստացված արդյունքի վրա պետք է տանել երկարատև և համառ աշխատանք՝ ցանկալի արդյունք ստանալու համար։

Նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրել է նաև 2023 թվականի Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների թեկնածուների հովանավորությունների նախնական արդյունքները։

https://fb.watch/kKYa6DiWDs/

Leave a Reply