Մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է  Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:

 «12-ամյա մարաթոնը ավարտվեց, եկավ սպասված ամենահիշարժան տոնը, որը լեցուն է՝ ջերմության ու երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կլինի այն՝ մեծապես կախված է ձեզանից»,- ասել է դպրոցի տնօրեն Ա. Գրիգորյանը:

Շրջավարտ  Նանե Սարգսյանի խոսքով՝  դպրոցական կյանքի վերջին մի քանի տարիներն անցան արտասովոր պայմաններում ու փորձություններով՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում: Այս երեք տարիները լի էին փորձություններով։ Դասապրոցեսը սկսվեց ոչ սովորականի պես և այդպիսով էլ սկսվեցին մեր արտակարգ ուսումնական տարիները:  «Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- ասում է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և  սովորելու, ապրելու և արարելու է այստեղ:                                                     

 Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է իր սիրելի զավակներին Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթում խաղաղ երկինք և երջանիկ ապագա Արցախ աշխարհում: Մենք համոզված են, որ դուք, լինելով քաջարի արցախցիների ժառանգները, չեք ընկրկի ոչ մի դժվարության առաջ և շարունակելով ձեր պապերի, հայրերի ու եղբայրների գործն ու տեր կանգնելով բնիկության ձեր իրավունքներին՝ հաղթական ավարտին կհասցնեք մեր բոլորի Սրբություն Սրբոց Հայրենիքի վերջնական ազատագրման հարցը: Մեկ անգամ ևս ողջունում ենք ձեզ և մաղթում նորանոր հաղթանակներ: Ի գործ սիրելիներս:

Տարագիր հայության տարբեր կթրթօջախներում այսօր նշվեց դպրոցական վերջին զանգը։ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ զավակներ՝ արդեն շրջանավարտի կարգավիճակում թողնելով դպրոցը պետք է սկսեն կյանքի մի նոր փուլ՝ լեցուն բազում փորձություններով։ Թող ամեն մի հայ երիտասարդ իր պարտքը համարի շարունակել պայքարը հայրենիքի ազատագրության, դրա պահպանման, շենացման և զարգացման համար։ Խելացի հասարակությունը հենց այն զենքն է, որը պայքարելու է հանուն ժողովրդավարության և արդարության։

Leave a Reply