Ադրբեջանը ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ՝ առատորեն ֆոսֆոր պարունակող զենքի կիրառմամբ, անտառների անխնա հրդեհմամբ, այնպես էլ պատերազմից հետո շարունակում է էկոցիդի իր քաղաքականությունը:

Արցախի ԱԳՆ-ն դեռ պատերազմի օրերին արձանագրեց, որ ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Անգամ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններն էին փաստերի հիման վրա ընդգծում, որ Ադրբեջանն Արցախում արգելված զենքեր է կիրառել։

Բայց Ադրբեջանի այս հանցագործությունները համապատասխան միջազգային արձագանքի չարժանացան, և կոնկրետ միջոցներ չձեռնարկվեցին։ 

Այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Այս հանգամանքը նաև ազդել է գյուղատնտեսության ու ջրի պաշարների վրա։ Ժամանակի ընթացքում ջրամբարի ջրի մակարդակը ավելի է նվազում՝ մոտենալով կրիտիկական կետին։ Պարզ է՝ Ադրբեջանը այսպիսի հանցագործ քայլերի միջոցով փորձում է էկոլոգիական աղետ առաջացնել, ապա հետո դրանում մեղադրել Արցախին։ Ու բոլորովին պատահական չէ, որ պարբերաբար նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը կարող է փոխել Թարթառ գետի հունը, որի արդյունքում Սարսանգի ջրամբարն ընդհանրապես կջրազրկվի։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է , որ արգելված քիմիական զենքերի օգտագործումը Բաքվի իշխանությունների կողմից սովորական երևույթ է: Դեռևս 2016թվականի քառօրյա պատերազմի ժամանակ մենք ունեցանք արգելված ֆոսֆորային զենքի օգտագործումից մահացու այրվածքներով զոհեր: Այդ պաստը դատապարտվեց նաև միջազգային ատյանների կողմից, բայց Բաքվի իշխանություններն արհամարելով բոլոր միջազգային նորմերը, շարունակում են իրենց  ցեղասպան քաղաքականությունը՝ ցեղասպանելով ոչ միայն Արցախի խաղաղ բնակչությանը, այլ նաև բնությունը: Արևմտյան Հայաստանի կառավարությունը խստորեն դատապարտում է Բաքվի իշխանությունների նման քաղաքականություն և պահանջում միջազգային ատյաններից :