
2023 թվականի մայիսի 27-ին, Վոլս ան Վելենում (Ռոն Ալպեր – Ֆրանսիա) տեղի ունեցավ Ֆրանսիայի ծանրամարտի բարձրագույն Լիգայի առաջնությունը:
Այս մրցաշարում «Ստադ Կլերմոնտուա» ակումբից 67 կգ քաշային կարգում Անդրանիկ Աբրահամյանն առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների խմբում:
Մարզիկը հաջողության հասավ իր առաջին պոկում վարժությունում՝ բարձրացնելով 106 կգ ծանրաձողը, որից հետո, ցավոք, երկու անհաջողություն գրանցեց՝ 111 կգ ծանրաձողը բարձրացնելիս։ Հրում վարժությունում Անդրանիկ Աբրահամյանը բարձրացրեց 125 կգ, ինչը նրան թույլ տվեց մեդալ ապահովել։ Նա անհաջող կատարեց վերջին՝ 135 կգ մոտեցումը, ինչը հաջողության դեպքում թույլ կտար նրան նվաճել ոսկե մեդալը:
Ի վերջո, իր շատ լավ ելույթի շնորհիվ Անդրանիկ Աբրահամյանը մարզական կարիերայի երկրորդ տարում նվաճեց արծաթե մեդալ։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը շնորհավորում է Արևմտյան Հայաստանի զավակ Անդրանիկ Աբրահամյանին Ֆրանսիայի ծանրամարտի բարձրագույն Լիգայի առաջնությունում իր այդ հաջող մուտքի համար: Անդրանիկին ցանկանում ենք ավելի բարձր գագաթների նվաճում: Համոզված ենք , որ դրանք կլինեն Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո:
