Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։ 

Ահա, հային ու հայկականին խորհրդանշող  ՝ խորհրդանիշների նոր շարք, որոնք Western Armenia tv-ի նոր շարքում կփորձենք բացահայտել ։ «‎Հայը և հայկական» շարքի առաջին խորհրդանիշները, որին անրադարձել ենք ՝ «Հավերժության անիվը» և «Վեցաթև աստղն է , որոնք հայ ժողովրդի ազգային ինքնության ամենահին, նշանակալի խորհրդանիշներն են: «Արևախաչ» («Արևի խաչ») կոչվող «Հավերժության անիվը» ամենատարածված խորհրդանիշներից մեկն է Հայաստանում և նրա պատմական տարածքներում: Հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։Այն հաճախ հանդիպում է Հայկական «Վեցաթև կամ աստղի» կենտրոնում: Այսօր, սակայն, շատերը հայտնի հայկական «վեցաթև կամ ութաթև աստղը» նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ, քանի որ այն համարվում է հրեական ինքնության և կրոնի խորհրդանիշ: Այնուհանդերձ, «Վեցաթև աստղը շատ ավելի հին պատմություն ունի: Անահիտի խորհրդանիշն է, և Հայ ժողովուրդը դեռ վաղեմի ժամանակներից, իր ողջ պատմության ընթացքում օգտագործել է այն հին հայկական փորագրություններում: Միջնադարյան եկեղեցիների և մատուռների պատերը, գմբեթները, Խաչքարերը զարդարված են նախշազարդ վեցաթև աստղով: