Սարդարապատը վերջակետ դրեց Մեծ եղեռնի արհավիրքին ու ապահովեց հայության լինելիությունը, թեեւ չկարողացավ լիովին կասեցնել Հայերի ցեղասպանության ընթացքը, որը շարունակվում է մինչեւ այսօր:
Մեծ հայրենականի հաղթանակը հաստատեց հայության լինելիության կամքը: Նորագույն զինյալ ազատագրական պայքարը վերահաստատեց դա: Արցախյան ազատամարտը նոր շունչ հաղորդեց դրան:
Ապագան կերտվելու է մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, որտեղ որոշվելու է տարածաշրջանի շատ ազգերի ու պետությունների ապագան, այդ թվում եւ հայության, անկախ այն հանգամանքից, թե հայությունը որքանո՞վ է պատրաստ լինելու դրան:
Սեւակյան այս պատգամը սերունդներին կարեւոր է, որովհետեւ դրա հիմքերը քաղաքակրթական ուղու, հիշողության ու պատկանելիության ակունքներում են եւ մարդկային հասարակության բնականոն զարգացումներում, որոնք անհնար է կասեցնել, ինչն էլ ապահովելու է հայության լինելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը:
Հաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ
22-28.05.2015 թ.
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Խոսք` Պարույր Սևակի, երաժշտ` Էդգար Հովհաննիսյանի
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
կրկներգ-
Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերուդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած` շունչերս տանք
Սարդարապատի պատի տակ:
կրկներգ-
Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք`
Երբ տան զանգը, ահազանգը`
Որ մեր հոգու պարտքը տանք:
կրկներգ-
Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից: