
Հայկական գորգն այսօր էլ իր ուրույն տեղն է գրավում հայկական մշակույթում: Չնայած, որ անընդհատ տեղի են ունենում տեխնոլոգիական նորամուծություններ, սակայն հայկական գորգը շարունակում է մնալ որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Չնայած գիտատեխնիկական առաջընթացին, հայկական գորգերը չեն կորցնում իրենց արժեքը: Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակնվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:
2000 թվականից գործող և մեկդարյա պատմություն ունեցող «Մեգերյան Կարպետ» ընկերությունը զբաղվում է հայկական գորգերի արտադրությամբ, անտիկ գորգերի վերականգնմամբ և պահպանմամբ, ինչպես նաև դրանց ցուցադրությամբ: Հավատարիմ մնալով յուրօրինակ գորգերի ստեղծման մեթոդներին`«Մեգերյան Կարպետ» ընկերությունը, օգտագործում է երկրի բուրդը, տարածշրջանի ներկերը և գորգ գործելու ավանդական տեխնիկաները:
Հայկական ձեռագործ գորգերի ավանդույթները պահպանվել են նաև Արցախում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. : Ընկերությունը մեծամասամբ արտադրում էր հայկական ավանդական, մասնավորապես՝ տիպիկ արցախյան գորգեր: Ընկերությունը արտադրում է նաև էկոգորգեր, որոնք պատրաստվում են բնական չներկված բրդյա թելերից ՝ պահպանելով գորգոագործության ավանդական եղանակները: Էկոգորգերը կարող են հանդիասանալ Արցախի նոր այցեքարտ:
Բացի վերոնշյալ արտադրամասերից հայկական ձեռագործ գորգերի բացառիկ նմուշներ կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, Ձիթողցյանների տուն թանգարանում, Հայկական գորգի ազգային կենտրոնում: