
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով եռօրյա նիստ է անցկացնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։ Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանին, Սլովենիային, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։ Նիստի ընթացքում նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն Եվրոպայի խորհրդի կայքում, հունիսի 8-ին։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են կատարման համար: Նախարարների խորհուրդը վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Շուշիի փախստականների դիմումները ընդեմ Բաքվի իշխանությունների, որոնք մուտք են եղել ՄԻԵԴ Արևմտյան Հայաստանի կառավարության նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից՝ ըստ փախստականների մեզ ուղղված դիմումների, ևս գտնվում են վարույթում և այս ամիս նորից տաս դիմում մուտք կլինի ու կշարունակվի մինչև վերջին դիմումը մուտքագրվի և մտնի վարույթ: Մինչև տարեվերջ կսկսվեն լսումները: Հուսով ենք, որ վերահսկողությունը կնպաստի արդար դատավճիռների կայացմանը: