Թալին քաղաքից ոչ հեռու գտնվող Դաշտադեմի ամրոցի միջնաբերդի աշտարակներից մեկի վրա կարելի է տեսնել արաբերեն արձանագրություն։ Այն թողել է Անի քաղաքի սելջուկյան վերջին ամիրաներից մեկը` Շադդադյան Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրը 1174 թվականի սեպտեմբերին, ինչպես նշվում է տեքստում։

Արձանագրության մեջ ամիրան հայտնում է ամրությունների կառուցման մասին, տվյալ դեպքում` խոսքը գնում է ամրոցում կատարված որոշ վերակառուցումների, լրացուցիչ ամրակայման աշխատանքների մասին։

Նշված աշխատանքների գլխավոր պատճառն այն էր, որ 1174 թվականին հայ-վրացական զորքերը գրավել էին Անին և գերեվшրել Անիի Շադդադյան Շահնշահ ամիրային։ Շահնշահի որդի Սուլթանը ապաստան էր գտել Դաշտադեմում և ամրացրել այն։ 1176 թվականին Անին կրկին վերադարձվել է Շադդադյաններին և Սուլթանը տեղափոխվել է Անի՝ մինչև քաղաքի վերջնական ազատագրումը Զաքարյանների գլխավորած հայ-վրացական զորքերի կողմից։ Դաշտադեմի ամրոցի ազատագրումից հետո այնտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարել Զաքարյան իշխանները։