Արեւմտյան Հայաստանի  Հայերի Ազգային  Խորհուրդ 

Ելույթ 1  – ՄՍՀԿ 2023 թվականի հունիսի 5-ից 9-ը

Տիկին Նախագահ, անդամ պետությունների Հարգելի պատվիրակներ

Այս տարի լրանում է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից մտավոր սեփականության, գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների եւ բանահյուսության հարցերով միջկառավարական կոմիտեի նիստերին հավատարմագրվելու պատվի 15-ամյակը, եւ ես ուզում եմ շնորհակալություն  հայտնել ամբողջ քարտուղարությանը:

Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի այսօր մենք կարողանանք պատրաստվել գենետիկական ռեսուրսների վերաբերյալ դիվանագիտական համաժողովին, և  ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր անդամ պետություններին, ինչպես նաև բնիկներին, ովքեր ներկա են ֆիզիկապես և առցանց, այն  ջանքերի համար, որոնք ուղղված են այս դիվանագիտական կոնֆերանսին հնարավորինս շատ մարդկանց մասնակցության ապահովման համար:  

Ինչպես գիտեք, արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Արևմտյան Հայաստանը և նրա բնիկ հայ բնակչությունը 1920 թվականին ինքնիշխան և անկախ պետություն ճանաչվելուց հետո՝ առանց միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ենթարկվում են ոչ միայն ցեղասպանության, այլև բռնի տեղահանման և  տարածքային անեքսիայի , նրա գենետիկական ռեսուրսների ապօրինի յուրացման և զավթման, նրա ժառանգության և հոգևոր ու նյութական մշակույթի և ունեցվածքի համակարգված ոչնչացման, բնակչության բռնի կրոնափոխման, որը հասցնում է Ցեղասպանության զոհ դարձած բնիկ ժողովուրդների գոյության ժխտմանը եվ  աղետալի հետևանքներ է ունենում ավանդական գիտելիքների փոխանցման և նրանց մշակութային ինքնաարտահայտման համար:

Բայց չնայած այս ամենին, մենք շարունակում ենք մեր գոյությունը որպես բնիկ ժողովուրդ, քանի որ մենք նույն տարածքի բնիկ ժողովուրդ ենք,  մեր պահպանված ավանդական գիտելիքների եվ մեր մշակույթը սերունդներին փոխանցելու , ինչպես նաև մեր  տարածքային ամբողջականությունը և կենսատարածքը  պաշտպանելու համար  իրավական պայքար  մղելու մեր   գենետիկական ռեսուրսների շնորհիվ։

Այս իմաստով, Ինչ վերաբերում է բնիկ ժողովուրդների իրավունքների Հռչակագրին և մեր ինքնորոշման իրավունքին, ես ի սկզբանե ցանկանում էի աջակցել եվ  հոդվածների մեջ ներառել համապատասխան իրավատերերի, այսինքն ՝ բնիկ ժողովուրդների կողմից ներկայացված տեքստերը: 

Ես կցանկանայի նաև նշել, որ գենետիկ ռեսուրսների և ավանդական գիտելիքների ապօրինի յուրացման արդյունքում բնիկ ժողովուրդները կամ ազգերը՝ Ցեղասպանության, բռնակցման, օկուպացիայի և պատերազմի հետևանքով  կարող են այլևս դադարել լինել  իրենց օրինական իրավունքների , որոնք խլվել են իրենցից, կրողը:

Հետևաբար, անհրաժեշտ է աշխատել բնիկ  ժողովուրդների իրավունքների վերականգնմանն /իրացմանն անմիջականորեն առնչվող խնդիրների ուղղությամբ և այդպիսով հարգել նրանց պաշտպանությունն ու կենսական տարածքը ու նույնիսկ տարածքային ամբողջականությունը, որոնք դե ֆակտո և դե յուրե ճանաչվել են բնիկ ժողովուրդների և ազգերի համար` պետությունների կողմից ,միջազգային կառույցների և իրավասությունների գոյության պահից ի վեր:

Շնորհակալություն, տիկին Նախագահ:

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդի նախագահ

https://shorturl.at/zOX27

https://www3.wipo.int/contact/en/area.jsp?area=conf_igc

https://webcast.wipo.int/video/WIPO_GRTKF_IC_47_2023-06-05_PM_119638