Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին որոշումը  դժգոհության ալիք է բարձրացրել Արցախի քաղաքական-հասարակական շրջանակներում։ Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան մարդիկ են տեղափոխվում։ 

Իշխանությունների այս պահվածքը վրդովմունք է առաջացրել Արցախի ընդդիմադիր շրջանակներում, նրանք պարզաբանումներ են պահանջում իշխանություններից։ «Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան կարմիր գծի հատում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախը Հայաստանի հետ պետք է ունենա անխափան, անխոչընդոտ ցամաքային կապ, դա մեզ համար կարմիր գիծ է եւ դա այսօր հատված է»,- ասում է ընդդիմադիր  կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։ Նա ընդգծում է տեղի ունեցածի անթույլատրելիությունը, նաեւ նշում է․ «Արցախի ժողովուրդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի օգտվել այդ ճանապարհից՝ անգամ եթե իշխանությունները կազմակերպում են այդ ուղեւորափոխադրումները։ Սա այն հարցն է, որտեղ պետք է նմանատիպ կամք դրսեւորեն ե՛ւ ԱՀ իշխանությունները, ե՛ւ ԱՀ ողջ բնակչությունը, քանզի միայն ասելով չէ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեզ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել, որ չլինի, հիմա ասում ենք՝ պարզապես չպետք է օգտվել այդ ճանապարհից»։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանի դիրքորոշումը: Մենք մշտապես շեշտում ենք բնիկ ժողովրդի իրավունքների հարցը  ցանկացած քաղաքական և կառավարական հարթակներում: ՄԱԿ-ի միջկառավարական կոմիտեի՝ Մտավոր սեփականության, գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահուսության հարցերով նիստին, որը տեղի է ուենում Ժնևում 2023 թվականի հունիսի 5-9-ը, Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը արդեն երկու ելույթ է ուեցել նվիրված բնիկ ժողովուրդների իրավունքներին ու մշակութային ժառանգությանը, որին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում: Համոզված ենք, որ մեր քաջարի արցախցիներն արդեն հասկացել են բնիկության իրենց ուժը և պատրաստ են տեր կանգնելու դրանից բխող իրենց իրավունքներին: