Հունիսի 7-ին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ եւ հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ նամակների միջոցով»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առեւանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։