Արցախի հերոսը՝ Արմենակ Ուրֆանյանը, ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։
Ռուսաստանից վերադառնալուց հետո Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո ստացել է լեյտենանտի կոչում։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջնային գծում։2016 թվականի ապրիլին սկսված քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի սահմանային շփման գծի առաջնային հատվածում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով նռնակով պայթեցրել է իրեն՝ միաժամանակ հակառակորդին հասցնելով զգալի մարդկային կորուստներ։