Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք ներկայումս բնակվում են Ուրուգվայում, կազմում են 15.000-20.000 մարդ,  որոնց մեծ մասը բնակվում է մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Նրանց նախնիները հիմնականում Կիլիկիայից, Մարաշից, Այնթափից, Յոզղաթից, Ուրֆայից, Մարդինից, Տիգրանակերտից են:

Հետագայում եղավ հայերի  ներգաղթ Սոցիալիստական Հայաստանի Հանրապետությունից եվ 1991 թվականին ստեղծված Արևելյան Հայաստանից։

Ուրուգվայի հայ համայնքը, թեև քանակապես փոքր է Արգենտինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Լիբանանի  համայնքներից,  սակայն սոցիալական, տնտեսական և քաղաքական ազդեցության տեսանկյունից Ուրուգվայի բնակչության հետ բարձր մակարդակի  հարաբերություններ է հաստատել:

Ուրուգվայի հայ համայնքը ունի   տարածաշրջանային, քաղաքական և մշակութային պատկանելությամբ բնորոշվող կազմակերպված  ինստիտուտներ:

Մոնտեվիդեոյում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Պաբլո Թայլանյանը ծաղկեպսակ դրեց մայրաքաղաքի անկախության հրապարակում, գլխավոր հերոս գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանի մոտ: