Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի  վետերանների միության և Պահեստազորի սպաների միության  մի խումբ անդամների հետ։ Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Հարությունյանը ներկայացրել է  ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն  ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական  նշանակություն ունեցող ոլորտներում։