Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը: Հանդիպմանը ընդգծվել է Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը:

Նիստի ընթացքում սենատոր Լեո Ուսակոսը և պատգամավոր Ռեյչել Թոմասը ընտրվել են խմբի համանախագահներ, իսկ պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը ՝ խմբի փոխնախագահ:                                                                                                                                   

«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», — ասվում է թվիթերյան հայտարարության մեջ։  

Արևմտյան Հայաստանի կառավարությունն իր գոհունակությունն է հայտնում Կանադայի խորհրդարանի Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության  խմբի ամենամյա նիստի աշխատանքների կապակցությամբ: Մենք ողջունում ենք Կանադայի խորհրդականների որոշումը՝ շարունակելու բարեկամական խմբի աշխատանքները, որն ուղղված է Արցախի ժողովրդի խաղաղությանն ու կանադացի օրենսդիրների հետ համագործակցությանը: Կանադան պետք է օրինակ ծառայի մյուս պետությունների համար, որպեսզի նրանք ևս սատար կանգնեն Արցախին և արցախցիներին իրենց դժվար պայքարում, որը նրանք մղում են իրենց բնիկությունն ու իրավունքները պաշտպանոլու համար: