Այս տարի 21 երկրներից մշակութային ժառանգության ոլորտի 30 նշանակալից աշխատանք արժանացել են Եվրոպայի գերագույն պարգևին: Այս տարվա մրցանակակիրների թվում է հայ-ֆրանսիական՝ «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը» նախագիծը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպա Նոստրայի տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան համալիրը հանգամանորեն ուսումնասիրվել է 2009 թվից մինչև 2021 թ.:
Մշակութային ժառանգության եվրոպացի փորձագետներից կազմված ժյուրին ընտրել էր 30 հաղթողի։ Հաղթողները կպարգևատրվեն սեպտեմբերի 28-ին Վենետիկի Պալացցո դել Չինեմայում կայանալիք Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության ժամանակ։ Այս հեղինակավոր իրադարձությունն իր մասնակցությամբ կպատվի Եվրոպա Նոստրայի նախագահ Չեչիլիա Բարտոլին: