2023թ. hունիսի 16-ին DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում՝ Բաքվի իշխանության հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայատյացություն» անգլերեն թարգմանությամբ գրքի շնորհանդես-մամլո ասուլիսը։
«Աշխատանքի հիմքում ընկած են միջազգային կառույցների կողմից ընդունված իրավական ակտերը, պաշտոնական փաստաթղթերը, քրեագետների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, ինչպես նաև հայ հեղինակների գիտական աշխատությունները, ձեռնարկները, հոդվածները և այլն:
Սույն մենագրության թեմայի ընտրությունը պայմանավորված է մի շարք կարևոր հանգամանքներով, մասնավորապես՝ առարկայական քննարկելու 1918թ. մինչև մեր օրերը Բաքվում տարվող հայատյացության աստիճանավանդակը, ընթերցողին ծանոթացնելու Բաքվում պետական մակարդակով իրականցվող հայատյացությանը և այլն:
Գրքում տեղ են գտել միջազգային իրավունքի աղբյուրները՝ միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձևերը, պայմանագրերը, կոնվենցիաները և այլն, Բաքվի իշխանության ներպետական օրենսդրությունը՝ հարակից Սահմանադրություն, օրենսգրքեր և Բաքվի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններ:
Գիրքն իր տեսակով վերլուծության նոր ձև է, որը Բաքվում հայատյացությունը ներկայացնում է իրավունքի տեսանկյունից՝ իր հիմքում դնելով քրեական իրավունքը»,- հայտնում է Գառնիկ Դավթյանը:
Ցավալի է, որ ավելի քան մեկ դար ոչ մի հայ փորձագետ չի ուսումնասիրել Արևմտյան Հայաստան պետության հիմքերն ու գործելակերպը, հուսով ենք մի օր այդ բացը կլրացվի :