Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ Հ. Պետրոս վարդապետ Եսայանը, մի խումբ հավատացյալների հետ միասին, մայիսի 22-ին ասուլիս հրավիրեց՝ ի պատասխան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցի: Սրբազան Հայրը մայիսի 17-ին Ցայգ ՀՌԸ «Եղիցի լույս» հաղորդաշարի շրջանակներում արծարծել էր հայ կաթողիկե ինքնության և դավանանքի մասին հարցեր: