Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին մարտի 20-ին։ Նախնական կրթությունը ստացել է Սումգայիթի միջնակարգ դպրոցում:
1966 թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:
1966-1971 թթ. սովորել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցում:
1971-1972 թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի պետական ճարտարագիտական համալսարան) էլեկտրատեխնիկական բաժնում: 1972-1976 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան): Նրա գրած ավարտաճառը` «Արվեստի եւ բարոյագիտական խնդիրները Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպում», թեմայով արժանացել է համամիութենական առաջին կարգի մրցանակի և պարգևատրվել ոսկե մեդալով: 1976 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղի դպրոցում։
1976 թ. նոյեմբերին ծառայության է զորակոչվել խորհրդային բանակ:
1978-1980 թթ. աշխատել է Թեթև արդյունաբերության նախարարության ազդերի բաժնում:
1980 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1983 թ.Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն երեք աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Իր բեղմնավոր գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ բազմաթիվ մեդալներով, շքանշաններով ու շնորհակալագրերով, այդ թվում.
ԼՂՀ «Արցախի հերոս» կոչում, «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով,
ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով,
ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով,
ՀՀ Վարչապետի հուշամեդալով,
ՀՀ ՊՆ «Երախտագիտություն» մեդալով,
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Հանդիսանում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորման և Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահ:
2014 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման:
2021թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։