Արևմտյան Հայաստանի կառավարությունը իր ցավակցությունն է հայտնում Արևմտյան Հայաստանի հայերի միության հիմնադիր անդամ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախկին նախագահ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի որդու՝ Տիրան Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Տիրան Կարապետյանը տաղանդավոր ռեժիսոր էր, Արևմտյան Հայաստանի բնիկ հայերի իրավունքների և հայկական մշակույթի պահպանության նվիրյալ, որի մասին են վկայում նրա նկարահանած ֆիլմերը, որոնցից մի քանիսն արժանացել են մրցանակների։
Տիրան Կարապետյանի ընտանիքին և մերձավորներին կորով և համբերություն։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Տիրան։