Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. Այսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բարբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը:
Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին:
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Արեվմտյան Հայաստան ու Արեվելյան Հայաստան չկա Արցախ :