Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որին ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, քույր եկեղեցիների առաջնորդներ եւ պատվիրակություններ: