Ամբողջ աշխարհի տեղական խոհանոցի, ավանդական ռեստորանների և բնագիր բաղադրատոմսերի հանրաճանաչ Tasteatlas հանրագիտարանի նրբահացերի վարկանիշի 100 լավագույնների շարքում՝ 100 Best Rated Flatbreads in the World, տեղ են գտել երեք հայկական հացեր՝ ժենգյալով հացը (69-րդ) տեղ,  մատնաքաշը (62 տեղ) և լավաշը (9-րդ տեղ)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրագիտարանը մասնավորապես ժենգյալով հացի մասին նշել է, որ այն խոհարարական համադամ է, որը ծագում է Արցախից։ Ժենգյալով հացը հայկական ավանդական նրբահաց է, որի բաղադրության մեջ մտնում են տարատեսակ համեմունքներ և մինչև 20 տեսակի կանաչեղեն:

Հիշեցնենք, որ 2014-ին լավաշը՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: