2023 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 19:15-ին Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքի Սեյիթ Ռըզա հրապարակում տեղի կունենա «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» կարգախոսով միասնության և համերաշխության համերգ, որի կազմակերպիչները Դերսիմ Հայ Պլատֆորմի անդամներն են։ Համերգի ընթացքում ելույթ կունենա Ումութ Ալթընչաղը, որին կձայնակցեն մի շարք երաժիշտներ:
Համերգից բացի ելույթներով հանդես կգան Դերսիմ Հայ Պլատֆորմի ներկայացուցիչը և Ակոս շաբաթաթերթի լրագրողը, ովքեր կանդրադառնան միջոցառման նպատակին և հայկական մշակույթի արմատներին։
Համերգի կազմակերպիչների նպատակն է մեկտեղել Դերսիմում բնակվող բնիկ հայերին և հնարավորություն տալ նրանց՝ ինքնարտահայտվելու և միասնական մասնակցություն ցուցաբերելու այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև հիշեցնելու իրենց գոյության, արմատների, բնիկության և իրավունքների մասին։