ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ արցախցիներ ակցիա են անցկացրել․ նրանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինի հետ հանդիպում են պահանջում՝  նրա վերջին հայտարարության առնչությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի նախագահ, ակցիայի կազմակերպիչ Լևոն Հայրյանը նշեց, որ Արցախը 200 օրից ավել շրջափակման մեջ է և հեռանկար էլ չի երևում, թե երբ կապաշրջափակվի:

«Մեր նպատակն է նամակ փոխանցել ԱՄՆ դեսպանատանը և հանդիպում պահանջել դեսպանի հետ, որովհետև նրա վերջին հարցազրույցը մեզ մոտ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես, Արցախը Բաքվի  կազմում թողնելու հարցը։ 

 Արցախն Ադրբեջանի կազմ մտցրել է բռնապետ Ստալինը։  Ստացվում է ԱՄՆ-ն, որը համաշխարհային ժողովրդավարության առաջնորդն ու դրոշակակիրն է, մարդու իրավունքների մեծագույն պաշտպանը և ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագովը, մի կողմ է թողնում ազգերի ինքնորոշման իրավունքը և գնում բռնապետ Ստալինի հետևից և պաշտպանում նրա որոշո՞ւմը։ 

Այս հարցերի պատասխանը կուզենայինք ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը լսել»,- ասաց Հայրյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։

Հայրյանը նշեց, որ Արցախի որոշ բնակավայրեր շարունակվում են Բաքվի իշխանությունների կողմից օկուպացված մնալ, և բռնի տեղահանված արցախցիները անորոշության մեջ են ու կցանկանային իմանալ ԱՄՆ-ի մոտեցումը բռնի տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը պաշտպանում է Արցախի բնակիչների դիմումը:

Մենք նույնիսկ պատասխանել ենք Արևելյան Հայաստանի նախկին և ներկա նախարարների ելույթներին:Այժմ հիշեցման կարգով ասենք, որ Արցախը, բացի այն, որ Նուբար Փաշայի վերաստեղծած Հայաստան պետության մասն է, այն նաև միջազգային բոլոր օրենքներին համապատասխան ինքնորոշվել է: Արցախն իբրև լիիրավ կողմ ստորագրել է Արցախյան առաջին պատերազմի Զինադադարի պայմանագիրը Արևելյան Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին 1994 թվականի մայիսի 12-ին՝ունենալով 12,5 հազար  քառակուսի կմ տարածք: Մեզ համար անհասկանալի են բոլոր այն բողոքներն ու դիմումները, որտեղ Արցախցիները ցանկանում են ապացուցել ակնհայտ ճշմարտությունը՝ փոխանակ դատական կարգով հարցերը լուծելու, ինչպես Շուշիի տեղահանվածները, որոնց գործով ԱՀՀ-ն արդեն դատական գործ է հարուցել ՄԻԵԴ-ում: