Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ ժամանակավորապես դադարեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաների երթևեկությունը Բերձորի ճանապարհով։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, թե Կարմիր խաչի մեքենաներով տեղափոխվող հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել: Նշվում է, որ հարուցվել է քրգործ. միջանցքն այնքան ժամանակ փակ կմնա, մինչև ավարտվեն քննչական գործողությունները: