Մինչև 19-րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք:

Հետաքրքրական է, որ 2018-ի նոյեմբերի 28-ին  ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալութան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով հանձնաժողովն իր 13-րդ նստաշրջանում գրանցել է «յալլի» պարը որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այն գրանցվել է հետևյալ անվանումով՝ «Յալլի (քոչարի, թենզերե), Նախիջևանի ավանդական խմբային պարեր»։

Այս իրադարձությունը մեծ արձագանք ստացավ Հայաստանում։ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը, մասնավորապես, քննադատեց ներկա և նախկին մշակույթի նախարարներին, որ այդպիսի բան են թույլ տվել։