Ուրարտական ​​թագավոր Ռուսա 2-րդի կողմից ստեղծված և աշխարհի հնագույն արհեստական լճակներից մեկի՝ 2 հազար 545 մետր բարձրության վրա գտնվող Քեշիշ լճի զգալի մասը չորացել է վերջին տարիներին սաստիկ շոգ եղանակի և երաշտի պատճառով։

Քեշիշ լիճը գտնվում  է Վանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Գյուրփընար գավառի սահմաններում  գտնվող Կուխ, Կոզան և Էրեկ լեռների միջև ընկած հովտում։

4 քառակուսի կիլոմետր մակերես զբաղեցնող Լիճն ու իր շրջակայքը լեռնային զբոսաշրջության անփոխարինելի վայրերից են։