Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ «Բաքվի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է գտնվի Բաքվի  Ադրբոջանի  շրջանում մինչև 2025 թվականը», գրում են Բաքվի զլմ-ները։

«2025 թվականին Ռուսաստանը պետք է հեռանա այս տարածքից։ Համաձայնություններն այս ուղղությամբ են: Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով ռուս խաղաղապահների մասին լրագրողի հարցին։ Էրդողանը հավելել է, որ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է այս գործընթացին։                                                                                                                                                              Արևմտյան Հայաստանի կառավարությունը անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, հայտնում է, որ օտար պետության ղեկավարը իրավունք չունի միջամտելու անկախ Արևմտյան Հայաստան պետության ներքին գործերին:Ի գիտություն բոլորի հայտնենք, որ 1920թվականին Պողոս Նուբարի վերաստեղծած Հայաստան պետությունը ճանաչել է նաև Թուրքիան, որն անկախ էր ոչ այսօրվա տարածքներով: Արցախն  անկախ Հայաստան պետության գավառն է և ոչ ոք իրավունք չունի խառնվելու Հայաստան պետության ներքին և արտաքին գործերին: Մենք շատ լավ ենք հասկանում, որ և Էրդողանը, և Ալիևը, և մյուսները սպասում են 2025թվականի նոր աշխարհաքաղաքական բաժանմանը և այդ նպատակի իրականացման ճանապարհին պատրաստ են ամեն ինչի: Մենք  և ողջ հայ ժողովուրդը հիշում է, թե ինչ ճանապարհով Թուրքիան կայացրեց իր պետությունը: չենք մոռացել և չենք մոռանա 1894-1923 թվականի թուրքիայի հայերի դեմ իրականացված’ Դերսիմի ջարդերը, և  1919-1920թվականների Շուշիի ջարդերը:Մենք համոզված ենք, որ նույնը կարող է կրկնվել ամեն պահի:Մենք պատրաստ ենք ազգովի դիմակայելու և վերականգնելու մեր օրինական իրավունքները Հայաստան պետության ողջ տարածքում: