2023 թվականի հուլիսի տասներեքին տեղի ունեցավ ԱՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի 19-րդ Zoom հանդիպումը՝ հայերեն։ Հանդիպման թեման էր «Ազգային կրթությունը եւ Արեւմտյան Հայաստանը»։ Zoom հանդիպման ընթացքում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկության մտածող շերտն ընդգծել է լեզվի կարեւորության, անաղարտության պահպանման հանգամանքը։ Լեզուն ժողովրդի պատմությունն է, լեզուն քաղաքակրթության եւ մշակույթի ուղին է, հետեւաբար արևմտահայերենի՝ ԱՀՀ պետական լեզվի ուսումնասիրությունն ու պահպանումը ոչ թե անգործությունից բխող զբաղմունք է, այլ հրատապ անհրաժեշտություն։ Zoom հանդիպման հիմնական բանախոսը` Մարիետա Դումիկյանը, մանրամասն ներկայացրեց արևմտահաերենի դասական ուղղագրության և արևելահայերենի ուղղագրության խնդիրները հայագիտության մեջ:
Պատգամավորության թեկնածուները նշեցին, որ մեզ՝ հայերիս, բաժին է հասել պատասխանատվության առավել մեծ չափաբաժին, որովհետեւ միակ կրողն ենք բացառիկ լեզվի եւ հազարամյակներ հաղթահարած ոսկեղենիկ հայերենը պարտավոր ենք փոխանցել ապագա սերունդներին՝ հաղթահարելով «մոդայիկ» թվալու գայթակղությունը։