Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926 թ. հունիսի 5-ին։

1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում։ 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։ 1947թվականին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։ 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում։ 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1976 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։ 1978 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։

1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Բերձորի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Բերձոր ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման  գործողությունները: