Հայաստանի խոհանոցը հարուստ է տարբեր տեսակի ուտելիքներով, որոնք բավարարում են ցանկացած մարդու` ըստ ճաշակի: Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանը հանդիսանալով մսակեր երկիր, իր խոհանոցում ունի մի ճաշատեսակ, որն անփոխարինելի է բուսակերների և հատկապես վեգանների համար: Ժենգյալով հացը հանդիսանում է ցանկացած ժամանակի ուտելիք, որը ոչ միայն օգտակար է, այլև հագեցնող: Ժենգյալով հացի մասին վկայություններ կան դեռևս հին ժամանակներից: Համարվում է, որ այս ուտեստի հեշտությունը հենց բնութագրում է իր իսկ նշանակությունը: Ենթադրվում է, որ այս ուտեստն եղել է աղքատների սեղանի անպակաս մասը կամ պատերազմներից ուժասպառ եղած բնակչության փրկությունը: 

Ժենգյալով հացը Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվում է  Արցախում, Սյունիքի շրջանի Կապանի և Գորիսի շրջաններում: Ուտեստի առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն փաստը, որ ուտեստի մեջ հանդիպող կանաչեղենը հանդիսանում է տվյալ շրջանին բնութագրող գոտի, այսինքն տվյալ կանաչիները հանդիպում են միայն այդ շրջանում, իսկ նրանց փոխարինող հանդիսացող բույսերը չունեն նույն համն ու հոտը՝ ուտեստը նույն համին բերելու համար: Ժենգյալով հացը, որը նշանակում է կանաչիով հաց, այլ կերպ անվնում են «պենջյարով հաց»՝ իր բաղադրության մեջ հանդիպող պենջյարի՝ եղինջի հաշվին, որը չնայած մարդու հետ հպման ժամանակ առաջացնում է քոր և գրգռվածություն, սակայն օժտված է բուժիչ հատկություններով: Արևմտահայերեն այս ուտեստն անվանում են «կանաչեղենով հաց»՝ կանաչիների բազմազանության պատճառով: Ժենգյալով հաց պատրաստում են տարեց կանայք, ովքեր այդ հացի պատրաստման մեջ դնում են իրենց ողջ ուժն ու եռանդը: Ըստ ավանդույթի միայն տարեց

կանայք իրավունք ունեին պատրաստել ժենգյալով հաց, իսկ պատրաստման գաղտնիքները փոխանցում էին իրենց տուն եկած նոր հարսներին կամ երիտասարդ աղջիկներին: Ժենգյալով հացի պատրաստումը համարվում է մի յուրօրինակ ծիսակարգ, որի ընթացքում կրակի շուրջն են հավաքվում ամբողջ ընտանիքը և վայելում «սեղանի թագուհուն»: