Սյուզաննա Վարդանյանը  ծնվել է ՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում, արմատներով  Արևմտյան Հայաստանի Խալիլա գյուղից է ։ Ավարտել  է  «Պարույր Սևակ»-ի անվան  N2 հիմնական դպրոցը։ Ստացել է իրավաբանի կրթություն։ 

Այժմ ապրում է Վայոց ձորի մարզի ՝ Արտաբույնք գյուղում։ Աշխատում է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, դասավանդում է «իրավագիտություն»։

Սյուզաննա Վարդանյանի  ավագ որդին 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նորայր Սողոմոնյանն է։ 

Սյուզաննա Վարդանյանի մասին պատմող տեսանյութը  կարող եք դիտել մեր Western Armenia TV-ի  յութուբյան էջում։