Էրիկ Սամվելի Աբրահամյանը ծնվել է Հադրութում  1961թ. սեպտեմբերի 24-ին։ 1979-1981 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1989–1994 թթ․ մասնակցել է Հադրութի, Վարանդաի, Ջրականի, Որոտանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1989–1992 թթ․ եղել է Հադրութի ՊՇ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։ 1993 թվականից եղել է օպերատիվ ծառայության պետ։ Զոհվել է Վարանդաի շրջանի Սեյիդահմեդլու գյուղում։

Էրիկ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Արցախի Հադրութ քաղաքում։