2023 թվականի հուլիսի 16-ին Ժնևում ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի նստաշրջանից  առաջ տեղի ունեցած Բնիկ ժողովուրդների խմբի հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարկոսյանը   հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պատմական անձի հիշատակին նվիրված ողջույնի խոսքով:

Տիկին Մարգոսյանն ասաց. ” Ես կցանկանայի հարգանքի տուրք մատուցել բնիկ ժողովուրդների պատմական անձին, ով կանգնած էր ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի մշակման ակունքներում և ով վերջերս լքեց մեզ:

Խոսքը  Quechua — կեչուա ժողովրդի ներկայացուցիչ Լազարո Պարիի մասին է, ով ասել է՝ եթե մարդկությունը չփրկի բնիկ ժողովուրդներին, ապա ինքն իրեն չի փրկի : Նա նման տեսլական ուներ բնիկ այլ ժողովուրդների հետ համագործակցելու հնարավորության վերաբերյալ, նրան հաջողվեց տեսլականը հասցնել  ԷԿՈՍՈՍԻ (ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդ) կարգավիճակի ՝ իր իրավունքները պաշտպանելու համար: Հենց այս տեսանկյունից, և հատկապես, եթե մենք շարժվում ենք ինքնորոշման ուղղությամբ, որտեղ մեր ցանկացած կարգավիճակը պետական կառավարման կարգավիճակն է, որը իրականացրել ենք մեզնից ոմանց համար: Այո՛, մենք կհասնենք Մարդու իրավունքների խորհուրդ և  Գլխավոր Ասամբլեա: »