Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Բաքվին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Բաքուն լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ: Նշվում է նաև, որ «Բաքուն կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները»: Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ դեռևս 2020թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մեր կառավարությունը դարապարտել և դատապարտթւմ է Բաքվի ցեղասպան և զավթողական քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի մաս կազմող Արցախի և նրա ժողովրդի հանդեպ:Ողջ մարդկությանը հայտնի է, որ Բաքվի իշխանություններն անօրինական կառույց են, ստեղծված այլ ժողովուրդների տարածքում և մինչ օրս շարունակում են բռնի ձուլման քաղաքականություն:Մարդահամարի Բաքվի հրատարակած պաշտոնական տվյալներում չկան ոչ լազեր, ոչ թալիշներ, ոչ թաթար,ոչ քուրդ կամ եզդի: Չեմ խոսում տարածաշրջանի բուն բնիկների՝ հայերի մասին, որոնց Բաքուն կոտորում է սկսած իր կազմավորման օրից՝ 1918-19թվականներից մինչ 1989թվականը և մեր օրերը: Բաքվի նման պլանը այլևս չի գործում: Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը արդեն անցել է գործուն քայլերի և ինչպես բազմիցս նշել ենք՝ ՄԻԵԴ-ը արդեն դատական գործընթաց է սկսել ըննդեմ Բաքվի ՝ Շուշեցիների՝ մեր նախագահ Արմենակ Աբրահամյանին տրված լիազորագրի հիման վրա: Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը դրա վառ ապացույցն է: