Տիկին նախագահ,
Եթե բնիկ ժողովուրդների լեզուների տասնամյակի գլոբալ գործողությունների ծրագրի կրեդոն “ոչ մեկին անուշադրության չմատնելն է և ոչ մեկին չբացառելը”, ապա ինչ է տեղի ունենում, երբ Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչությունը ճնշումների է ենթարկվում ավելի քան 100 տարի միջազգային իրավունքով իրեն պատկանող հողերի ապօրինի օկուպացիայի արդյունքում, օկուպացիա, որն ազդում է լեզվի կենսունակության վրա, որը, հիշեցնենք, գենետիկ ռեսուրսներից մեկն է:
Ինչպես վարվել, երբ հայերենի բարբառներից մեկով խոսող Արցախի բնիկ բնակչությունը, որը ցեղասպանության ծրագրի շրջանակներում վերապրելով բնաջնջման պատերազմը, ավելի քան 7 ամիս գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ կտրված մնալով աշխարհից, և որի 120000 բնակչությունը թուրք-ադրբեջանական զորքերի կողմից ենթարկվում է բնաջնջման՝ ըստ համապատասխան ծրագրի։
Բնիկ ժողովուրդների լեզուների հարցը չի կարող դիտարկվել առանց հաշվի առնելու այն փաստը, որ բնաջնջումը լեզվի անհետացման հետևանքներից մեկն է,առանց հաշվի առնելու հողերի բռնազավթումը իբրև լեզվի արմատախիլ անելու գործոն, որը հետք է թողնում մեր լեզվական արտահայտչամիջոցի վրա:
Գլոբալ գործողությունների ծրագիրը նշում է”բնիկ ժողովուրդների մոբիլիզացումը իբրև փոփոխությունների փոխանցող, ով ապահովում է իր լեզվի փոխանցումը սերնդից սերունդ իբրև միջնորդ՝ ունենալով դրա իրավունքն ու պարտավորությունը”:
Այս առումով մենք խնդրում ենք փորձագիտական մեխանիզմին իրականացնել կոնկրետ ընթացակարգեր ՝ աջակցելու Արևմտյան Հայաստանի հայոց լեզվի և նրա արցախահայ բարբառի զարգացմանը այն նախագծերի շրջանակներում, որոնք մենք պատրաստ ենք ներկայացնել նրան:
Հետաքրքիր կլիներ նաև կազմել դեռևս գոյություն ունեցող բնիկ ժողովուրդների լեզուների ցանկ և յուրաքանչյուր իր լեզվով խոսող բնիկի կոչ անել ՄԱԿ-ի հռչակագիրը թարգմանել իր մայրենի լեզվով:
Մենք ցանկանում ենք նաև Ձեզ ուղարկել ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը, որը թարգմանվել է հայերեն:
Շնորհակալություն ուշադրության համար:
Լիդիա Մարգոսյան
Արեւմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարար