Տիկին նախագահ,
Քանի որ սա իմ առաջին ելույթն է այս նիստում, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ընտրման կապակցությամբ։
Մենք շնորհակալություն ենք հայտնում քարտուղարությանը, որ որոշեց աշխատել բնիկ ժողովուրդների իրավունքների վրա ռազմականացման ազդեցության հարցով: Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ սա շատ արդիական թեմա է։ Այս հարցում ես հիմնվելու եմ քարտուղարություն ուղարկված իմ զեկույցի նյութերի վրա։
Անցյալ շաբաթ Վիլնյուսում կայացած հանդիպումը և թուրքական ռազմական ապարատի ուժեղացման որոշումը ցույց են տալիս, որ այժմ դուռը բաց է Սիրիայի, Իրաքի և Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքները ռմբակոծելու, այսինքն՝ Փոքր Ասիան և Մերձավոր Արևելքը հրկիզելու համար։ Սա հանգեցնելու է ողջ բնիկ բնակչության ոչնչացմանը:
Ուստի՝ իմ պարտքն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, օրինակ՝ ի պաշտպանություն Արցախի (Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության։ Ես կոչ եմ անում ձեր նախագահությանը, անդամ պետություններին և հատուկ զեկուցողին ականջալուր լինել իմ խնդրանքին:
Արցախի հայկական տարածքի ադրբեջանական շրջափակումը, որը շարունակվում է ավելի քան յոթ ամիս, իսկ այժմ նրա լիակատար մեկուսացումը 2020 թվականի պատերազմից հետո, հանգեցրել է հումանիտար արտակարգ ճգնաժամի։ Արցախի 120.000 հայերն ամեն օր ապրում են ֆիզիկական ոչնչացման, հայրենիքի կորստի, էթնիկ զտումների,բնակավայրից ու հողից զրկվելու սպառնալիքի ներքո։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է, ճգնաժամը սպառնում է մարդկանց կյանքին Ադրբեջանի զինված շրջափակման ներքո՝ առանց բժշկական օգնություն ստանալու հնարավորության: Արցախի անջատման մասին միջազգային հանրության հայտարարությունները գործնական հետևանքներ չունեն, իսկ Ադրբեջանը շարունակում է իր անմարդկային վերաբերմունքը եւ Արցախի էթնիկ զտումների անարգել հանցավոր քաղաքականությունը։
Այսօր մենք խոսում ենք 1920 թվականից ի վեր Արևմտյան Հայաստան պետության մաս կազմող բնիկ տարածքի օտար երկրի կողմից ռազմականացման կանխման մասին (դրա ապացույցները կան), որի ծրագրային նպատակն է շարունակել բնիկ հայերի ցեղասպանությունը, որպեսզի շարունակի յուրացնել նրանց սուրբ հողը:
Այս ամենը պետք է անհապաղ դադարեցվի, և Ադրբեջանը պետք է դուրս գա բնիկ ժողովրդի այն տարածքներից, որոնք այդ ժողովուրդը զբաղեցնում է համաձայն մեր պետության ճանաչման և ՄԱԿ-ի կանոնադրության , որն արգելում է ռազմական ուժի կիրառումը և ժողովուրդների, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների ոչնչացումը։
Ոչ մի պետություն իրավունք չունի անպատիժ սպանել բնիկ բնակչությանը: Շնորհակալություն, տիկին նախագահ
Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ