Վերջերս Դերսիմում կատարված հնագիտական ​​հետազոտությունները ցույց են տվել, որ Փուլումուր գավառում գտնվող և ժողովրդի լեզվով «Հարսանյաց սրահներ» կոչվող մեծ շինություն-համալիրը իրենից ներկայացնում է ժայռափոր դամբարաններ և պաշտամունքի բացօթյա  տարածքներ: Ինչպես նշում են մասնագետները, համալիրը կառուցվել է Երկաթի դարում և տարածաշրջանում նման այլ օրինակ չունի։

«Հարսանյաց սրահներ»-ը կառուցված են Փուլումուր գավառից հյուսիս-հարավ տարածվող վայրում գտնվող ժայռոտ բլրին՝ 150-200 մետր բարձրության վրա։  Այս համալիրը հիմնականում բաղակացած է չորս առանձին ժայռափոր դամբարաններից, ժայռափոր սրահներից, հարթակներց, աստիճաններից և թունելներից։ Այստեղ կատարվել են նաև տարբեր պաշտամունքային ծեսեր։