Տիրան Վազգենի Խաչատրյանը ծնվել է 1971 թվականին Պռոշյանում։ 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2013 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

2020 թ․ հունիսի 15-ին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

2021 թ․ փետրվարի 24-ին  ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: