Պարոն Նախագահ, իմ անունը Արմենակ Աբրահամյան է : Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, որը ես ղեկավարում եմ, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների կազմակերպության շրջանակներում գործում է 2005 թվականից:

Ադրբեջանի ներկայացուցչի վերջին ելույթի ժամանակ նա նշել է որ Արցախում իմ բնիկ ժողովուրդը, որի նկատմամբ ես ունեմ պաշտոնական մանդատ, համարվում է անջատողական, ուստի այստեղ ուզում եմ հիշեցնել, թե ինչ է արել Ադրբեջանը:

Նախ շեշտեմ որ , Ադրբեջանի սահմանները գոյություն չունեն միջազգային իրավունքում և հիմնված են բացառապես 1991 թվականին Ալմաթիում  ընդունված քաղաքական հռչակագրի վրա։ Իրականում դա արդիական հարց է ։

Արցախ (Ղարաբաղ) տարածաշրջանը միջազգային իրավունքով երբեք չի եղել Ադրբեջանի մաս, քանի որ այն հազարամյակներ շարունակ եղել է բնիկ հայերի տարածք ՝ այսօրվա “Ադրբեջան” կոչված պետության գոյությունից շատ առաջ։

Ադրբեջանը 1920 թվականին ոչնչացրեց Արցախի Շուշիի բնիկ հայերին ՝ շարունակելով Հայերի դեմ ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում իրար հաջորդող թուրքական կառավարությունների կողմից:

Ադրբեջանը 1988 -1990 թվականին ոչնչացրել է Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի բնիկ հայերին:

1992թ. ապրիլին Ադրբեջանը ոչնչացրեց Մարաղայի բնիկ հայերին Արցախում:

Ադրբեջանը հարձակվել է մեր գերեզմանոցների վրա և 2005 թվականի դեկտեմբերին ավերել միջնադարյան հայկական գերեզմանատունը՝ Ջուղայի ավելի քան 5000 գերեզման, Նախիջևանում ։

2020 թվականին Ադրբեջանը ամբողջ աշխարհի աչքի առաջ  հազարավոր բնիկ հայերի է սպանել և այսօր ռազմական միջոցներով շրջապատման մեջ  է պահում  արցախահայությանը:

Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը ոչնչացնում է այն տարածքների հոգևոր և սրբազան ժառանգությունը, որոնք նա օկուպացրել է այս պատերազմի արդյունքում:

Եվ գիտե՞ք ինչու,  որովհետև Ադրբեջանը սիրում է  մեր տարածքները և ատում մեզ, ներկայացնելով դա իբրև սեր մեզ ։ Նա մեզ Ադրբեջանի քաղաքացի է համարում, կցանկանար, որ մենք ավելի հնազանդ լինեինք ։

Այսպիսով, այո, դա ճիշտ է, և դա միակ բանն է, որ ճիշտ է Ադրբեջանի միջամտության վերաբերյալ: Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Ղարաբաղում) բնակվող բնիկ հայերը չեն ցանկանում և չեն ապրելու Ադրբեջանի լծի տակ:

Ուստի ես պաշտոնապես կոչ եմ անում   Ադրբեջանին ՝ այստեղ ՝ բնիկ ժողովուրդների միջազգային հանրության առջև, ճանաչելու Արցախում բնիկ հայերի ինքնորոշման իրավունքը:

Շնորհակալություն, պարոն Նախագահ