Հայկական ինքնապաշտպանական ջոկատը Ալագյոզ-Մազրա գյուղում (Երևանի նահանգ, Նախիջևանի գավառ, 1905թ.):

Իտալացի պատմաբան և դիվանագետ Լուիջի Վիլարին ճանապարհորդել է Հարավային Կովկասում 1905թ., ականատես եղել ցարական կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական բախումներին: 1906թ. Լոնդոնում անգլերեն լեզվով հրատարակել է «Կրակ և սուր Կովկասում» գիրքը (Luigi Villari, Fire and Sword in the Caucasus), որտեղ կան արժեքավոր դիտարկումներ պատմական այդ ժամանակաշրջանի վերաբերյալ (ներկայացվող լուսանկարը` այդ գրքից է):

Վիլարիի կարծիքով, հայ-թաթարական արյունոտ ընդհարումները՝ «…դրանք սովորական ազգամիջյան բախումներ չէին, այլ ավելի լայն առումով՝ դա համընդհանուր հակամարտության մի դրվագ էր, որը ընդանում էր Ռուսական կայսրությունում. մի կողմից՝ ժամանակակից առաջադիմական գաղափարները կրողներն էին (հայերը), իսկ մյուս կողմից՝ ասիական միջնադարյան բռնատիրության կողմնակիցները (կովկասյան թաթարները)»: Վիլարին նշում է. «…թաթարների մտավորականությունը մոլի հակահայկական է և ամբողջությամբ վայելում է ցարական կառավարության աջակցությունը, որն իր հերթին ընկալում է թաթարներին որպես տարածաշրջանում իրենց համար կայուն հակակշիռ՝ ազգային ազատագրական և սոցիալիստական ազատությունների գաղափարներով տոգորված հայերին հնազանդեցնելու համար»:

Link →