Ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջանը սկիզբ դրեց պատմական իրադարձության՝ բնիկ ժողովուրդների երթի կազմակերպմանը, որը տեղի ունեցավ 2023 թվականի հուլիսի 18-ին Ժնևում:

Բնիկ ժողովուրդների պատվիրակությունները երթով շարժվեցին իրենց դրոշներով և բնիկների  ավանդական հագուստով։

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը ևս  մասնակցեց այս երթին, որը սկսվեց Ազգերի հրապարակից և ավարտվեց Ժնևի լճի ափին, որտեղ գտնվում էր Դեսկահեի ցուցահանդեսը: Երթը նվիրված էր 1923 թվականին Ժնևում Դեսկահեի առաքելության հարյուրամյակին: Դեսկահեն պատկանում էր Հաուդենոսաունի Համադաշնությանը, որը պատմականորեն հայտնի էր որպես “իրոկեզների Վեց ազգերի Համադաշնություն” ։

Այս ցուցահանդեսը պատմում է Դեսկահեի ճանապարհորդության և Ժնև քաղաքի ու բնիկ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման մասին:

Ցուցահանդեսը  ցույց է տալիս, թե ինչպես Դեսքահեն դարձավ բնիկ ժողովուրդների ՝ իրենց ինքնիշխանության համար պայքարի խորհրդանիշը և խոսում է Ժնևում բնիկ ժողովուրդների իրավունքների բարձրաձայնման մասին Ազգերի լիգայից մինչև Միավորված ազգերի կազմակերպություն։

Ժնևի  քաղաքապետ պարոն Ալֆոնսո Գոմեսը, ով ներկա էր միջոցառմանը `հանդես եկավ ելույթով, այնուհետև բացեց միջոցառման  Վերնիսաժը:

Արևմտյան Հայաստանի Պատվիրակություն