Անդրանիկ Սուրենի Փիլոյանը ծնվել է 1962 թվականին։  1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։ 2020 թվականի ի հոկտեմբերի 6-ից մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։

2008 թվականի հունվարի 28-ին  Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-րդ աստիճանի մեդալով:

2020 թվականի հուլիսի 7-ին Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։