Որդան կարմիրի ոչնչացման պատճառ են հանդիսանում աղուտների ինտենսիվ յուրացումը։ Հողերը սեփականաշնորհելու և անասունների անկանոն արածեցումը հանգեցրել են այս հրաշք որդերի թվաքանակի կրճատմանը։ Մարդուց բացի որդանի համար վնասատու են որոշ տիզեր, բզեզներ, մրջյուններ և թռչուններ: Որդան կարմիրի ներկի ստանալու տեխնոլոգիան այդպես էլ գաղտնիք է մնացել, քանզի այն մեծ զգուշավորություն է պահանջում։ Հիմա միայն մասնագետներին ու գիտակներին է հասանելի ներկի  տեխնոլոգիան։

Հայաստանում գտնվող 26 արգելավայրերից մեկը հենց Որդան կարմիր արգելավայրն է։ Այս ստեղծվել է 1987 թվականին Արմավիրի մարզում։ Ընկած է Արգավանդ, Արափազ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Արգելավայրի ստեղծման նպատակը որդան կարմիրի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելն է, քանի որ տարեցտարի նրա քանակը գնալով կրճատվում է։ Եթե 20-րդ դարի սկզբին նրանց տարածման արեալը կազմում էր 10000 հա, ապա 1990 թվականին այն ընդգրկում էր ընդհամենը 2000 հա։ Այս արգելավայրում պաշտպանության տակ են վերցրած նաև որդան կարմիրի հիմանական կերաբույսերը՝ որդանախոտը և եղեգը, առանց որոնք այն կդադարի գոյություն ունենալ։