ԱՄՆ-ն շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Բերձորի ճանապարհով պետք է անհապաղ վերականգնվի։ Միլլերը նշել է, որ մարդասիրական նպատակներով տեղաշարժի դադարեցումը ահագնացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում վստահության ձևավորման ջանքերը խաղաղության գործընթացում։ Նա նաև նշել է. «Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Բերձորի ճանապարհով պետք է անհապաղ վերականգնվի։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք տեսակետը, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք ողջունում ենք այն երկխոսությունը, որը առաջ է մղում այս նպատակը», – պատասխանել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակը։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է ցանկացած պետական և միջազգային կառույցի միջնորդությունն ու պետական մակարդակով արված հայտարարությունն, որն անդրագարնում է Արցախի բնիկների իրավունքների և կյանքի անվտանգության հարցերին: Մեր կառավարության օրակարգը ներառում է Բնիկ տարածքների և Բնիկ ժողովուրդների խնդիրները վեր հանող կարևորագույն հարցերը: 2023թվականի հուլիսի 16-19-ը ՄԱԿ-ում ընթացող Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջանում մեր պատվիրակությունը, որի կազմում էին՝ :Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի՝ որը նաև ԱՀՀ քաղաքական մարմինն էև ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, խորհրդի անդամ և ԱՀՀ արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը և այլք, իրենց ելույթներում, որոնց կարող եք ծանոթանալ ներքևի հղումով, խոսեցին բնիկ ժողովուրդների և պետությունների իրավունքների մասին: Հատուկ անդրադարձ կատարվեց Արցախի տարածքային և նրա բնիկ ժողովրդի իրավունքներին: