«Հրամանատարը իրավունք չունի զինվորի թիկունքում մնա»,- ասում էր ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանը։ 

Ազգային հերոսը ծնվել է 1978 թվականին  Իջևանում։ Սևքարի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2010-2012 թվականներինին սովորել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։

Հետագա տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ)։ 2018 թվականից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Բազմիցս արժանացել է պետական պարգևների։  Թաթուլ Ղազարյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի  44 օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս։ 2021 թվականի հունվարի 27-ինԱրմեն Սարգսյանը «Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և պարգևատրել են Հայրենիքի շքանշանով։